Լատվիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2010 16:54

Դեկտեմբերի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը՝ Վիեննա)`  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ապալսին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց,  որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա հայ-լատվիական համագործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Ապալսը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Գինտս Ապալսը հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության զարգացման համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ապալսը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply