Իրանը մեղադրում է ՄԱԿ-ին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 16:38
Իրանի պաշտոնական աղբյուրները մեղադրել են ՄԱԿ-ին` կոռումպվածացության և կրավորական աջակցության համար այն անձանց, ովքեր կանգնած են Թեհրանի վերջին ահաբեկչությունների ետևում: Tehran Times հրատարակությունը երեքշաբթի գրել է, որ իրանցի 2 ֆիզիկոսների սպանությունն իրականացվել է ՄԱԿ-ի լուռ աջակցությամբ: Ի դեպ, Իրանի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամադ Ջավադ Լարիջանին ակնարկել է 2003 թվականին փաստաբան Շիրին Էբադիին Նոբելյան մրցանակ շնորհելու իրողությունը` ընդգծելով, որ «Միջազգային կազմակերպությունները մարդու իրավունքների հարցերով մրցանակ են շնորհում այն անձանց, ովքեր պատրանք են ստեղծում , թե զբաղվում են այդ հարցերով:






Facebook
Tweet This
Email This Post
