Աբասը նոր նախապայմաններ է առաջադրել ԱՄՆ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 16:24

Աբասի մերձավոր աղբյուրները տեղեկացնում են, որ  նա կամենում է  Վաշինգտոնից երաշխիքներ և հարցերի պատասխաններ ստանալ` մինչ Իսրայելի հետ բանակցային հարթակ վերադարձը: Աբասը կամենում է պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հղված` պաղեստինցի գլխավոր բանակցորդ Սաիբ Արիքաթի նամակի պատասխանը ստանալ մերձավորարևելյան հարցերով `ԱՄՆ-ի դեսպանորդ Ջորջ Միթչելից, ով գտնվում է Ռամալահում:

Ուղերձում պաղեստինցիները ձևակերպել են 2 հիմնական պահանջները.

1.ԱՄՆ-ն պարտավոր է ապահովել Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում իսրայելական շինարարության դադարեցումը:

2.Պաղեստինի անկախ պետության ճանաչումը `1967 թվականի սահմաններով:

Դիտվել է 1591 անգամ:
Print Friendly

Leave a Reply