Աշխատաշուկայի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով` Երեւանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 16:23
2011թվականին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով` նվիրված աշխատաշուկայի խնդիրներին: Մասնավորապես` հատուկ ուշադրություն է դարձվելու խոցելի խմբերի, հաշմանդամների խնդիրներին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, համաժողովն անցկացվելու է 2011թ-ի սեպտեմբեր ամսվա առաջին տասնօրյակում: Այն հնարավորություն կտա ծանոթանալ տարբեր երկրների աշխատաշուկայում իրականացված ծրագրերին, փորձին:
«Ես ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ին մասնակցել եմ «Զբաղվածության հանրային ծառայությունների համաշխարհային ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված խորհդաժողովին: Հանդիպել եմ ասոցիացիայի փոխնախագահի հետ եւ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի անցկացման վերաբերյալ»,-ասաց Ս. Հարությունյանը:
Համաժողովին կմասնակցեն ասոցիացիայի անդամ 50 երկրները: Համաժողովի անցկացումը ֆինանսավորելու է գերմանական GTZ կազմակերպությունը, աջակցելու են նաեւ այլ դոնոր կազմակերպություններ, որոնք զբաղվածության ոլորտում ծրագրեր են իրականացնում:






Facebook
Tweet This
Email This Post
