Իսրայիլ Չեյն. Մենք` հայերս, այո, այո, չեմ սխալվում. մենք` հայերս շատ բան ենք արել Ցեղասպանության միջազգային ճանաչման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2010 16:36

Իսրայելցի գիտնական Իսրայիլ Չեյնը Ցեղասպանության հարցին վերաբերող միջազգային համաժողովին դեկտեմբերի 14-ին կոչ է արել` ցեղասպանություն վերապրած ժողովուրդների միություն ստեղծել: Միությունը կոչված է լինելու պաշտպանելու իրենց իսկ շահեր:

«Մենք` հայերս, այո, այո, չեմ սխալվում. մենք` հայերս, շատ բան ենք արել Ցեղասպանության միջազգային ճանաչման համար` չնայած այն հանգամանքին, որ իմ երկիրը Հոլոքոստ վերապրած Իսրայելն է, իսկ իմ 2-րդ հայրենիքը` ԱՄՆ-ն, որն անտեսել է իր նախագահների` Ցեղասպանությունը ճանաչելու խոստումները` բացի մեկից»,- ընդգծել է Չեյնը:

Գիտնականի խոսքով` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու միջազգային պայքարը պետք է շարունակվի` առանց ուշադրություն դարձնելու աշխարհում տիրող անտարբերությանը: Նա օրինակ է բերել 2006-ին Իսրայելի կրթության նախարարի խոսքը, որում վերջինս նույնացրել է Հոլոքոստն ու Ցեղասպանությունը, սակայն հետագայում ընդգծել է, որ դա պաշտոնական տեսակետ չէ:

«Մենք պետք է նկատենք նաեւ, որ Հայոց Ցեղասպանության ժամանակ տուժել են նաեւ քրդեր, եզդիներ, հույներ, հրեաներ, արաբներ»,-նշել է գիտնականը:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply