ՌԱՀՀԿ-ը քննարկեց «WikiLeaks»-ի կողմից ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերի գաղտնազերծման նշանակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 16:14
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց հատուկ քննարկում, որի ընթացքում դիտարկվեցին «WikiLeaks» կայքէջի վերջին հրապարակումները եւ վերլուծության ենթարկվեց ԱՄՆ պետքարտուղարության հազարավոր եւ արդեն իսկ գաղտնազերծված հաղորդագրությունների ու փաստաթղթերի` «WikiLeaks»-ի կողմից հրապարակման նշանակությունը:
Քննարկման ընթացքում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հակիրճ տեղեկություն տրամադրեց «WikiLeaks»-ի մասին, ինչպես նաեւ անկողմնակալ գնահատական տվեց այն հարցին, թե ինչպես եւ ինչու այսքան մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր մատուցվեցին հանրությանը:
Կիրակոսյանը միաժամանակ անդրադառցավ տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության համատեքստում այս բացահայտումների նշանակությանը` կենտրոնանալով մասնավորապես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հանդեպ ամերիկյան դիվանագիտության վրա: Այս մեծ բացահայտումների լույսի ներքո` ՌԱՀՀԿ տնօրենը նաեւ վերլուծեց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը:
Վերջում ծավալվեց հարցուպատասխան եւ մտքերի աշխույժ ու կառուցողական փոխանակություն միջոցառման մասնակիցները միջեւ:






Facebook
Tweet This
Email This Post
