Գեղարքունիքի մարզում պայքարում են մկնանման կրծողների դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2010 15:51

Գեղարքունիքի մարզի համայնքներում ընթանում են մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզ է ներկրվել 1950 կգ ցինկի ֆոսֆիդ, որը բաշխվել է մարզի համայնքներում` թունավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Աշխատանքների իրականացման համար եղանակային պայմանները բարենպաստ են, քանի որ վարելահողերում, անգամ` բարձրադիր արոտներում, դեռեւս բացակայում է ձյան ծածկույթը: Վարչության պետը միաժամանակ ասաց, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կիրականացվեն, եթե դրանք կատարվեն կենտրոնացված ձեւով եւ հատուկ մասնագիտացված խմբի կողմից: Լրացուցիչ թունավորման աշխատանքներ մարզում նախատեսվում է կատարել 2011 թվականի գարնանը, երբ կներկրվի ցինկի ֆոսֆիդի լրացուցիչ խմբաքանակ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply