Իտալիայի սենատը հաստատել է Բեռլուսկոնիի կառավարության հանդեպ վստահությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 15:08
Իտալիայի սենատը երեքշաբթի հաստատել է Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունը: Նրան վստահության քվե է տվել 162 օրենսդիր, դեմ`135-ը: Այժմ Բեռլուսկոնիի կառավարության նկատմամբ անվստահության քվե կառաջադրի երկրի խորհրդարանի ստորին պալատը: Քվեարկությունը նախաձեռնել են երկրի 2 խոշորագույն ընդդիմադիր ուժերը` դեմոկրատական և «Արժեքների Իտալիա» կուսակցությունները: Ելույթների ընթացքում քվեարկությունից առաջ Սիլվիո Բեռլուսկոնին երդվել է իր երեխաների անունով, թե դիվանագիտական բանակցությունների ընթացքում կաշառք չի վերցրել և հերքել է ծանուցումներն այն մասին, թե կոռուպցիոն կապեր ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաև ոչ թափանցիկ գործարքները` Պուտինի և Մեոդվեդևի հետ:Այդ մասին տեղեկացնում է իտալական AGI News գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
