Ես երկու անգամ եղել եմ Ծիծեռնակաբերդում և կլինեմ նաև երրորդ անգամ. Թաներ Աքչամը Երևանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2010 15:12

Հայոց ցեղասպանության 95-ամյա ժխտողականությունից հետո, ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է լավ ժողովրդավարություն ստեղծել: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ազգությամբ թուրք պատմագիր, գիտնական Թաներ Աքչամը:

Թուրք գիտնականը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, Երևան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին ու պատրաստվում է վաղը Հայաստան ժամանած այլ գիտնականների հետ այցելել Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Ես երկու անգամ եղել եմ Ծիծեռնակաբերդում և կլինեմ նաև երրորդ անգամ, դրա մեջ ոչ մի վատ բան չկա», -ասաց Աքչամը:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, թուրք գիտնականն ասաց. «Ես միայնակ չեմ, որ խնդրում են իմ պետության կառավարությանը փոխվել: Պատմությանը դեմ առ դեմ կանգնելը մի տեսակ անիրական բան է, բայց ես լիահույս եմ, որ մի օր այդ օրը կգա»:

Նշենք, որ գիտաժողովի շրջանակներում մասնակիցները վաղը այցելելու են Ծիծեռնակաբերդ:

Panorama.am

Դիտվել է 1754 անգամ:
Print Friendly

Leave a Reply