Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը:
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 14:45
Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Կարինե Ղազինյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երեւանում: Ապագա ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին:






Facebook
Tweet This
Email This Post
