Սոդոմ և Գոմորը փնտրում են Հորդանանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 14:30
Ռուսաստանը և Հորդանանը համաձայնագիր են ստորագրելՀին կտակարանում ներկայացված` Սոդոմ և Գոմոր քաղաքների որոնողական աշխատանքները սկսելու մասին Մեռյալ ծովի հատակում: Ռուսական կողմը համաձայնել է զննել ծովի հատակը` համագործակցելով Հորդանանի իշխանությունների հետ` փոխարենը քաղաքների որոնման մասին փաստավավերագրական կինոնկար ստեղծելու արտակարգ իրավունք կստանա: Հորդանանյան կողմի ներկայացուցիչ Զիա Մադանին հայտարարել է, որ որոնումները կսկսվեն դեկտեմբերի վերջին: Ռուսական ընկերությունը, որը պատմական որոնողական աշխատանքներում գործընկերոջ կարգավիճակում է, ունի ստորջրյա բոլոր անհրաժեշտ սարքավորումները :
Հնագետ աստվածաբանները Սոդոմ և Գոմոր քաղաքների գտնվելու վայրի մասին ունեն մի քանի վարկածներ: Նրանց կարծիքով` կամ ուժեղ երկրաշարժն էեղել այս քաղաքների անհետացման պատճառը, կամ էլ` երկնաքարի անկումը: Գիտնականների ուշադրությունն են գրավել Հորդանանի Նումեյրա և Բաբ էդ Դհրա պատմական վայրերը: Ի դեպ, ամերիկյան տիեզերական ՆԱՍԱ գործակալության լուսանկարներում Մեռյալ ծովի հորդանանյան կողմում երևում են աղբյուսներ և ավերակներ: Հորդանանի իշխանությունները տեղեկացրել են նաև , որ վերջերս Իսրայելը հանդերձավորել է սուզանավը` ծովի հատակը հետազոտելու համար: Իսրայելական արշավախումբը պարզել է, որ ՆԱՍԱ-ի լուսանկարների օբյեկտները գտնվում են Հորդանանի տարածքում: Հորդանանի իշխանություններնարգելել են Իսրայելի սուզանավին անցնել իրենց երկրի ջրային տարածքը:






Facebook
Tweet This
Email This Post
