Ռ. Հովհաննիսյան. «Թեեւ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, սակայն երկու պետություններին անհրաժեշտ են նորմալ հարաբերություններ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2010 14:54

Ճիշտ է, Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ժխտողական քաղաքականությունը, սակայն երկու պետություններին անհրաժեշտ են նորմալ հարաբերություններ:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կալիֆորնիայի համալսարանի արդի հայոց պատմության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին:

Հովհաննիսյանի կարծիքով` առանց ջնջելու մեր անցյալը, հիշողությունը` պետք է որոնել ճանապարհներ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: «Շատ բան կախված է Թուրքիայի կառավարությունից, որը շարունակում է իր ուրացման եւ մերժողական քաղաքականությունը»,- ասաց ակադեմիկոսը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները վճռական են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ինչը փաստում են վերջիններիս հայտարարությունները: Շուտով լրանալու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Ըստ  Հովհաննիսյանի` Հայոց եղեռնի միջազգային ճանաչման գործընթացը դրան զուգահեռ կակտիվանա: «Անկախ նրանից, թե որ ամյակն է լրանալու, պետք է շարունակենք ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը»,- ընդգծեց նա:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply