Բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2010 23:34
Դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, բողոքի երթ կանցկացվի` ընդդեմ բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարանների:
Երթը կսկսվի Ստ. Շահումյանի անվան հրապարակից, որտեղից երթի մասնակիցները կուղղվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն` նամակ հանձնելով դեսպանին, ապա կքայլեն դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակ հանձնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Նամակի միջոցով նախաձեռնության անդամները դեսպաններին կհորդորեն միջամտել հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունների հերքման պահանջի իրականացմանը` կանխելով հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծիքի տարածումը:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն
Նախաձեռնության համակարգող`
Անի Գասպարյան
Հեռ. 091. 111. 345
Դիտվել է 1564 անգամ:
Print Friendly

Leave a Reply