«Բարգավաճ Հայաստանը» Երեւանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2010 14:39

ԲՀԿ-ն Երեւանի քաղաքապետի ընտրությունում սեփական թեկնածու չի առաջադրի,  ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Առայժմ չկա նաեւ հանրապետական թեկնածուին պաշտպանելու որոշում:

«Մեր դիրքորոշումը կհստակեցվի, երբ ՀՀԿ-ն ներկայացնի քաղաքապետի թեկնածուին: Դրանից հետո Երեւանի Ավագանիում ԲՀԿ խմբակցությունը նիստ կհրավիրի եւ կհայտնի իր դիրքորոշումը», – նշեց Գալստյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում ունի բացարձակ մեծամասնություն` 34 պատգամավոր: Նոր քաղաքապետ ընտրելու համար հանրապետականներին ուրիշների ձայներ պետք չեն լինի: Երեւանի քաղաքապետի ընտրության հարցով նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին:

Այժմ շրջանառվում են երեք թեկնածուների անուններ. առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյան եւ Ավագանիում հանրապետական խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան: Սակայն բարձրաստիճան հանրապետականները նշում են, որ ամենաընդունելի թեկնածուն Տարոն Մարգարյանն է:

Դիտվել է 1829 անգամ:
Print Friendly

Leave a Reply