ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2010 14:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը:

Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ:

Մի շարք ոլորտներում, որոնցից են զինվորների անհատական պաշտպանության միջոցների և իրավիճակային ազդարարման համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնոլոգիաների մշակումները, ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ, որոնք կարող են նպաստել ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտվել է 2038 անգամ:
Print Friendly

Leave a Reply