Լեհաստանի խորհրդարանում առաջին թխամորթ պատգամավորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 13:15

Չորեքշաբթի  Լեհաստանի խորհրդարանում երդման արարողության ժամանակ ի հայտ կգա առաջին թխամորթը: Ջոն Աբրահամ Գոդսոնը ծնվել է Նիգերիայում, սակայն 1990-ական թթ, տեղափոխվել է Լեհաստան:  Նա ամուսնացել է լեհուհու հետ, ստացել է Լեհաստանի քաղաքացիություն և դարձել է Լոձիի քաղաքային խորհրդի անդամ: Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի հարցազրույցում Գոդսոնը հավաստել է, որ Լեհաստանում դեռ պահպանվում են ռասիզմի հետ կապված լուրջ հիմնախնդիրներ, սակայն , ըստ նրա,  երկրում  այս հարցի հետ կապված իրադրությունը կամաց- կամաց դեպի լավն է գնում:

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply