Վախճանվեց ամերիկյան դիվանագիտության վետերանը` հրեական լոբբիի ներկայացուցիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 12:57

Ամերիկյան դիվանագիտության վետերան `Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը վախճանվեց 69 տարեկանում: Ռիչարդ Հոլբրուքը երկուշաբթի` դեկտեմբերի 13-ին, վախճանվել է զարկերակի պատռվածքից: Բժիշկները 20 ժամվա ընթացքում ջանացել են փրկել դիվանագետի կյանքը վիրահատարանում, սակայն, ավաղ, ջանքերն անարդյունք էին:

Նախկինում նա զբաղեցրել է Բալկաններում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Նրա մահվանից 2 ժամ առաջ  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը նրան որակեց վերջին 50 տարիների դիվանագիտական կորպուսի հսկա: Այդ ժամանակահատվածում Հոլբրուքը դարձավ ամերիկյան արտաքին քաղաքականության իսկական խորհրդանիշ: Իսկ Օբամայի խոսքով` Հոլբրուքը Ամերիկան դարձրեց ավելի ուժեղ, անվտանգ և ավելի հարգարժան: Վիետնամի պատերազմի տարիներին նա երիտասարդ դիվանագետ էր, երբ Փարիզում մասնակցեց բանակցություններին: Լինելով պետքարտուղարի երիտասարդ օգնական, նա օգնել է նորմալացնելու Չինաստանի հետ հարաբերությունները: Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանի կարգավիճակում նա նպաստել է սառը պատերազմից Եվրոպայի դուրս գալուն , խրախուսել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Օբաման հիշեցրել է, որ նա է եղել Դեյթոնյան համաձայնագրի ճարտարապետը, ինչը հանգեցրել է Բոսնիայի պատերազմի ավարտին: Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Հոլբրուքի ընտանիքին իր և  Ամերիկայի ժողովրդի անունից`  պետությանը և ժողովրդին մատուցած նրա ծառայությունների համար: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան աշխատելու ժամանակ հատկապես Հոլբրուքը առաջադրեց Իսրայելին ՄԱԿ-ի  արևմտաեվրոպական խմբի և այլ տարածաշրջանային խմբերի  անդամ լինելու  համար և այդ ժամանակ Իսրայելին թույլատրեցին առաջադրվել ՄԱԿ-ի ղեկավար պաշտոնների ընտրություններում:

Հոլբրուքը  ՄԱԿ-ում խորհրդական էր հրեական Հադասս կազմակերպության ծառայության հարցերով և զբաղվում էր արաբական պատվիրակությունների հետ լարված հարաբերությունների հաղթահարման հարցերով:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply