Իսրայելացիներին արգելում են անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 12:34

Թուրքիայի շինարարության նախարարությունը օրենքի նախագիծ է առաջադրել, որը մեղմացրել է արտասահմանցիների համար սահմանված կանոնները, որոնք վերաբերում են այս երկրում անշարժ գույքի ձեռքբերմանը: Այդ մյասին դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է Associated Press-ը: Նոր կանոները պարզեցնում են Իրանի Սաուդյան Արաբիայի , Սիրիայի և Պարսից ծոցի քաղաքացիների անշարժ գույք գնելու ընթացակարգերը: Սակայն այս պարզեցումը ոչ բոլորին է վերաբերում: Ընդհակառակն` նոր ձևակերպումը արգելում է հողային տարածքների և անշարժ գույքի վաճառքը Իսրայելի  և Հունաստանի քաղաքացիներին:

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply