Ձերբակալվել են ոսկու շուկայի աշխատակցին կողոպտողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 12:37Երեկ ժամը 15.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Տարոն Խ.-ին և 1988 թ. ծնված Մհեր Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ին Մովսես Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառի վաճառողուհի, 1979 թ. ծնված Լուսինե Մ.-ից հափշտակել են ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են վաճառքի ենթակա զարդեր:
Լուսինե Մ.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տարոն Խ.-ին և Մհեր Հ.-ին բերման ենթարկելիս առաջացած քաշքշուկի ժամանակ նախազգուշական կրակոց է արձակվել:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: