Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2010 12:25

Այսօր  տեղի է ունեցել 18 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը`  2 մլրդ 114 մլն 257 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 914 մլն 257 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 973 243 164 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8550 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9800 տոկոս:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply