Եվրամիությունը չի ճանաչել Պաղեստինի պետությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 12:18
Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները չեն ճանաչել Պաղեստինի միակողմ ճանաչումը`1967 թվականի սահմաններով: Որոշումը ընդունվել է երկուշաբթի`դեկտեմբերի 13-ին, Բրյուսելում կայացած հատուկ խորհրդակցության ժամանակ: Քննարկման ժամանակ կողմերը եկել են այն եզրակացության , որ տվյալ փուլում հարկէ սահմանափակվել «հիասթափվածության արտահայտությամբ», ինչը վերաբերում է Իսրայելի կողմից բնակավայրերի շինարարության վրա մորատորիում սահմանելու փորձերի ձախողմանը: Խորհրդակցության վերջնարդյունքում` ԵՄ-ի արտգործնախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.«Մեր դիրքորոշումը բնակավայրերի շինարարության հիմնախնդրի հանդեպ ` ներառյալ Արևելյան Երուսաղեմը, պարզորոշ է: Սա միջազգային օրենքի խախտում է և լուրջ խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար:
Եվրոպացի նախարարները նաև կոչ են արել Իսրայելին` անհապաղ և ամբողջությամբ, առանց նախապայմանների` հանել Գազայի հատվածի համար նախատեսված մարդասիրական բեռների և այլ ապրանքների վրա դրված սահմանափակումները, ինչպես նաև չխոչընդոտել սահմանի երկայնքով երկու ուղղություններում մարդկանց տեղաբաշխումը:






Facebook
Tweet This
Email This Post
