2009 թվականին ԱՄՆ-ում սնանկացել Է 64 բանկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2009 18:24

Տարեսկզբից ի վեր Ամերիկայում սնանկացել Է 64 բանկ: Դեռևս մեկ տարի առաջ փակվել Էր 25 ֆինանսական հիմնարկություն, իսկ 2007 թ.` միայն 3 բանկ:

Սնանկացումների ցուցակում վերջինը եղել են 6 բանկեր Ջորջիայի նահանգից, որոնցից յուրաքանչյուրը եղել Է «Security Bank Corporation» ֆինանսական խմբի մասնաճյուղը: Սնանկացումից չի կարողացել խուսափել նաև Նյու Յորքի «Waterford Village»-ը: Բոլոր դեպքերում սնանկացած բանկերը լուծարել է Ավանդների ապահովագրության համերկրային կորպորացիան, որը հաջողությամբ գտել Է դրանց գնորդներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ տապալման եզրին Է Միացյալ Նահանգների խոշորագույն բանկային հոլդինգը` «CIT Group»-ը` մեկդարյա պատմությամբ:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply