Չարենցի փողոցում վրաերթից զոհվել է Իրանի քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2010 12:15

Դեկտեմբերի 13 ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փո­ղո­ցի թիվ 7 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

Պարզվել է, որ վրաերթի է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1978 թ. ծնված Մոժդե Կուրոժի Աբադին, որը տեղում զոհվել է:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության, ճանապարհային ոստիկանության հերթապահները, ինչպես նաեւ  ՀՀ ԱԳՆ շենքում պահակային ծառայություն իրականացնող ոստի­կա­նության հերթապահը:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply