Հրդեհ Սյունիքի մարզում. այրվել է 8,5 հա խոտածածկ տարածք և թփուտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2010 12:12

Դեկտեմբերի  13-ին ժամը  ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի Խճուղու թիվ 68 տան բակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, որը մարել կրակը: Այրվել է Ռ.Արշակյանին պատկանող անասնագոմի տանիքում պահեստավորված 400 հակ անասնա­կեր:

Նույն օրը  ժամը 09.32-ին տեղեկություն ստացվեց, որ վերսկսվել են Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի հարակից տարածքում՝ «Շտրիկ» կոչվող ձորում հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի հատուկ փրկարար ջոկատի հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 16.33-ին: Այրվել է 8,5 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Նույն օրը ժամը ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղար­քու­նի­քի մարզի Ծովինար գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել` 23.45-ին: Այրվել է Գ.Մանուկյանին պատկանող տան բակում կուտակված 930 հակ անասնակեր

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply