Տիգրան Եսայանը կշարունակի գլախավորել «Արարատը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 14, 2010 12:17

Հաջորդ մրցաշրջանում ևս Երևանի «Արարատը» կգլխավորի ֆուտբոլի երիտասարդ մարզիչ Տիգրան Եսայանը: 35-ամյա մասնագետն ակումբի ղեկավարության հետ մեկ տարով նոր պայմանագիր է կնքել: Հիշեցնենք, որ Եսայանն «Արարատը» գլխավորել էր նախորդ տարի, և  նախկին պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ի դեպ առաջիկայում թիմը կհամալրվի նոր խաղացողներով: «Արարատը» արդեն  համալրել են տեղացի մի քանի ֆուտբոլիստներ: Արդեն հայտնի է, որ թիմում հանդես կգան Դիլիջանի «Իմպուլսից» հեռացած Խորեն Վերանյանը, Կապանի «Գանձասարի» պաշտպան Հովհաննես Գրիգորյանը, «Միկայի» կիսապաշտպան Ստեփան Հակոբյանը:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply