Երևանցիների 51 տոկոսը հավանաբար չի մասնակցի ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 28, 2009 16:37

Երևանցիների 29 տոկոսը չի մասնակցի առաջիկա ընտրություններին, իսկ 22 տոկոսն էլ դեռ չի որոշել, թե արդյոք կմասնակցի: Ընտրողների 29 տոկոսն արդեն կողմնորոշված է և չի թաքցնում, թե ում օգտին է քվեարկելու, 17 տոկոսն էլ կմասնակցի ընտրություններին, սակայն թաքցնում է իր նախընտրությունը. այս մասին այսօր հաղորդեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ադիբեկյանի` հարցվածների միայն 20 տոկոսն է հետաքրքրված թեկնածուների նախընտրական ծրագրով, ուստի նախորդ տարիների պես մարդիկ իրենց քվեն կտան ոչ թե ծրագրին, այլ կոնկրետ անձի կամ կուսակցության:

Ադիբեկյանը նշում է, որ բարձր է անիրազեկվածության մակարդակը• «Շատերը մտածում են, որ առաջիկայում քաղաքապետ են ընտրելու, հետագայում էլ նաև թաղապետերին: Շատերը քվեարկության խցիկում անակնկալի կգան»:

Ադիբեկյանը նշում է, որ ընտրակաշառքներով հնարավոր չի լինի ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա• «Ընտրազանգվածի միայն 15 տոկոսն է պատրաստ կաշառք վերցնել: Սակայն կաշառք վերցնողներից լավագույն դեպքում յուրաքանչյուր երրորդն է իր ձայնը տալիս կաշառք տվողին: Ուստի բոլոր քաղաքական ուժերը կարող են հինգ տոկոս քվե ստանալ ընտրակաշաքի միջոցով, ինչը էական ազդեցություն չի ունենա ընտրությունների ելքի վրա»:

Նա համոզված է, որ չեն լինի նաև ընտրակեղծիքներ, քանի որ կա մեծ մրցակցություն և բոլոր քաղաքական ուժերը հետևելու են, որ ընտրական գործընթացը արդար լինի:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply