Ապագայի զենքի փորձարկումը ԱՄՆ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 11:54

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկեցին աշխարհում ամենահզոր էլեկտրամագնիսական  թնդանոթը, որը թիրախին կարող է հասնել մինչև 200 կմ հեռավորության վրա: ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Դալգրեն քաղաքում գտնվող ռազմաօդային ուժերի լաբորատորիայում գտնվող Electromagnetic Railgun-ը կրակել է 33 մեգաջոուլ էներգիայով: Նոր թնդանոթը կարող է 9 կգ կշռով արկ կրակել, որի արագությունը 7 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Ընդ որում` էլեկտրամագնիսական թնդանոթը կրակելու համար օգտագործում է ոչ թե վառոդային լիցքը, այլ էլեկտրաէներգիայի հզոր  ճողփյունը, որը կարողունակ է արկը հեռացնել մինչև 8 ցուցիչը ` ըստ Մախի: Այդօրինակ արագությունը թույլ է տալիս արկերը կիրառել առանց մարտական մասի, ինչը նվազեցնում է վտանգավոր պայթուցիկ նյութերի կիրառությունը: Ապագայում ամերիկացի զինվորները հույս ունեն մեծացնել նոր զենքի հարվածի  շառավիղը` մինչև 370 կմ:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply