33 տարի առաջ արձակված NASA –ի զոնդը հասել է Արեգակնային համակարգի սահմաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 11:21

Ամերիկյան տիեզերական NASA  գործակալության միջմոլորակային ինքնաշարժ Voyager-1 զոնդը, որի թռիչքը երկարատևում է արդեն 33 տարի, հասել է Արեգակնային համակարգի սահմանները: Այն շարժվում է 61 հազար կմ /ժամ արագությամբ` Արեգակից 17,3 միլիարդ կմ հեռավորության վրա: 4 տարի անց Voyager-1 զոնդը կլքի Արեգակնային համակարգը և դուրս կգա միջաստղային տարածություն: Այդ մասին ծանուցել է Փասադինում NASAտիեզերական գործակալության ռեակտիվ շարժումների գործակալությունը, որը կառավարում է զոնդի աշխատանքները նրա երկվորյակի` Voyager-2.-ի օգնությամբ: .  Լաբորատորիայի մասնագետները, հետազոտելով վերջին տվյալները, եզրակացրել են , որ առաջին սարքը, որը տիեզերք է դուրս բերվել 1977 թվականի սեպտամբերի 5-ին, գոտի է դուրս եկել, որտեղ արեգակնային քամու արագությունը զրո է:Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ը: Արեգակնային համակարգը միջաստղային  միջավայրից տարանջատվում է հելիոսֆերայով. ահռելի յուրահատուկ փուչիկ, որը «փչվում է» Արևի կողմից`այս լուսատուի լիցքավորված մասնիկների  և մագնիսական դաշտի միջոցով: Հելիոսֆերայի մոտենալու սահմաններին լիցքավորված մասնիկների արագությունը պակասում է և միտված է հասնելու զրոյի: Այս ցուցիչը գրանցվել է հունիսին և մինչ այսօր մնում է անփոփոխ: Արեգակնային քամին «անկյուն է կանգնել»: Voyager-1-ը մոտենում է միջաստղային տարածությանը»,- այս միտքը ձևակերպել է Փասադինում Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի նախագծի մասնակիցներից մեկը` Էդ Սթոունը:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply