Բարեգործական ակցիա սահմանամերձ Խաչիկ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 21:10
Դեկտեմբերի 12-ին Երևանի մի շարք կազմակերպություններ անց են կացրել բարեգործական ակցիա Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: Ակցիայի կազմակերպիչներն էին՝ ՀՀ ՀԽ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ երիտասարդության ենթահանձնաժողովը, <<Երիտասարդություն>> հասարակական կազմակերպությունը, Սլավոնական համալսարանի ուսանողական խորհուրդը, <<Երազներ>> թատերական խումբը, ՀՀ ԳԱԱ-ի միջազգային գիտա-հետազոտական կենտրոնի ուսանողական խորհուրդը:՝ ՀՀ ՀԽ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ մշակույթի ենթահանձնաժողովի աջակցությամբ:
Ակցիայի շրջանակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այցելել են Խաչիկ գյուղը, որը սահմանամերձ է Ադրբեջանի Նախիջևանի շրջանի հետ և կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար:
Կազմակերպիչները հանդիպել են գյուղի բնակիչներին և օգնություն ցուցաբերել.
1. Գյուղի դպրոցը ապահովել են անհրաժեշտ գրքերով և գրենական պիտույքներով,
2. Անապահով ընտանիքներին տրամադրել են հագուստ և սննդամթերք
3. Տեղի մանկապարտեզի սաների համար կազմակերպել են միջոցառում, որի ավարտին՝ բաժանել նվերներ:
ՀՀ Հանրային խորհրդի լրատվություն






Facebook
Tweet This
Email This Post
