ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արագած Ախոյանը կհամալրի ԱԺ կազմը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 20:10
Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Արևիկ Պետրոսյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման հետևանքով Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով թափուր մնացած մանդատը կհանձնվի ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արագած Ախոյանին: Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, այս մասին որոշում է կայացվել կուսակցության քաղաքական խորհրդի նիստում:
Նշենք, որ, Ընտրական օրենսգրքի համաձայն, համամասնական ընտրակարգով թափուր մնացած մանդատը ԿԸՀ-ն հանձնում է տվյալ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ հերթական թեկնածուին: ԲՀԿ քաղխորհրդի որոշումից ենթադրվում է, որ այս պահին հերթական հաջորդ թեկնածուներ Արթուր Թամազյանը, Հայրապետ Հայրապետյանը, Սերգեյ Բագրատյանն ինքնաբացարկ են հայտնելու:
Գայանե Մելիքյան






Facebook
Tweet This
Email This Post
