Քննություններն ավարտվեցին. անցողիկ միավորները պարզ կլինեն օգոստոսի 1-ին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 18:13

rfe_am_200608308Պետական բուհերի ընդունելության քննություններն ավարտվեցին. hուլիսի 26-ը կենտրոնացված քննությունների վերջին օրն էր, և «Անգլերեն լեզու» առարկայից բանավոր քննություն էր հանձնում 114 դիմորդ։ Ինչպես նախորդ օրերը, քննական վերջին օրը ևս անցել է առանց լուրջ միջադեպերի։

Կենտրոնացված քննություններին՝ ստեղծագործական մրցույթին, մայրենիի ու օտար լեզուների բանավորներին, մասնակցում էր ավելի քան 2.400 դիմորդ։ Արդյունքների ամփոփագրի համաձայն` այս քննաշրջանում անբավարար են ստացել ու ընդունելության գործընթացից դուրս են մնացել 323 շրջանավարտ։

Առավելագույն՝ 18-20 միավոր ստացածները 159-ն են։ 292 դիմորդ հավաքել է նվազագույն անցողիկ՝ 8 միավոր։ Առջևում ընդունելության մրցույթի իրականացման փուլն է, որի արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 1-ին։

Դիտվել է 2811 անգամ:
Print Friendly

Leave a Reply