Չարենց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի. կինը տեղում մահացել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 19:37
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 18:10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի 7 հասցեում`«Կերամիկա» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ դիմել փախուստի:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Այստեղ են Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցները՝ պետի օպեր գծով տեղակալ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` բաժնի պետ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ, իսկ ոստիկանության աշխատակիցները փորձում են տեղանքն ազատել նրանցից:
Մահացածի ինքնությունը դեռ չի պարզվել:






Facebook
Tweet This
Email This Post
