Մեծ Բրիտանիայում փողի խնայողության նպատակով սկսել են վաճառել կիսված տոնածառեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 17:13
Մեծ Բրիտանիայի խանութներում հայտնվել են նոր տեսակի ամանորյա տոնածառեր. ուղղաձիգ կերպով կատարից մինչեւ հիմքը կեսից կտրված ծառեր: Դրանով իսկ արտադրողներն ու սպառողներն արձագանքել են այժմ երկրում տիրող ֆինանսական դժվարությունների եւ խիստ խնայողության շրջանին: Այս տոնածառերը, հիմնականում, արհեստական են: Դրանց գինը՝ շուրջ 20 ֆունտ ստեռլինգ (30 դոլար), կազմում Է համանման ամբողջական սինթետիկ «գեղեցկուհու» ճիշտ կեսը:
Ինչպես հայտարարել Է Մեծ Բրիտանիայի «Թեսկո» գերշուկաների խոշորագույն առեւտրական ցանցի կառավարիչ Ռասուլ Թաժը, այսպիսի ամանորյա տոնածառերն ունեն եւս մեկ առավելություն. դրանք ավելի քիչ տեղ են պահանջում: «Իսկ դա կարեւոր Է նրանց համար, ում բնակարանը մեծ չԷ»,- նշել Է նա: Բրիտանացիների եկամուտների անկումն ազդել Է նաեւ այստեղ ժողովրդականություն վայելող իսկական անտառային տոնածառերի վաճառքների ծավալների վրա: Ավանդաբար, Նորվեգիան եւ Դանիան Ծննդյան տոների առթիվ Մեծ Բրիտանիային Էին մատակարարում մինչեւ 3 միլիոն ծառ:
Սակայն այս տարի բերվել Է միայն 200 հազար ծառ: «Հատուկ տոնակատարություններ չեն լինի, ամանորյա տոներին մարդիկ կտնտեսեն ԷլեկտրաԷներգիան»,- հաղորդել Է Լոնդոնի քաղաքապետարանի ներկայացուցիչը:






Facebook
Tweet This
Email This Post
