Վրաստանի քաղաքացիները «ՎՏԲ-Հայաստան» բանկից բացի թալանել են նաև շարքային քաղաքացիների բնակարանները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2009 18:05

«ՎՏԲՀայաստան» բանկի 4-րդ մասնաճյուղի վրա հուլիսի 22-ին ավազակային հարձակում գործելուց առաջ Վրաստանի քաղաքացիները թալանել են նաև մի քանի բնակարաններ· այս մասին հաղորդում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հուլիսի 5-ի առավոտյան Նազիկ Բ.-ն ոստիկանության Կենտրոնական բաժին հայտարարություն է տվել, որ իր բջջայինին բնակարանի անվտանգության համակարգից զանգ է ստացվել: Երբ վերադարձել է տուն, նկատել է, որ մուտքի դռան փականը կոտրված է, դուռը կիսաբաց վիճակում է: Բնակարանը ստուգելուց հետո պարզվել է, որ ոչինչ չեն գողացել:

Իսկ հուլիսի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Բայրոնի փողոցի 8 շենքի թիվ 6 բնակարանից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն գիշերը կոտրել են Վիկտորիա Լ.-ին պատկանող թիվ 3 բնակարանի մուտքի դռան փականը և գողություն արել

Հուլիսի 26-ին ոստիկանությունը պարզել է, որ նշված գողությունները կատարել են Վրաստանի քաղաքացիներ Դ.Աբուլաձեն, Ռ.Գուլբատաշվիլին, Թ.Դավիթաշվիլին և Գ. Աբուլաձեն, ովքեր հուլիսի 23-ին ձերբակալվել են Բաղրամյան պողոտայում գտնվող «ՎՏԲՀայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու համար:

Գողոնը մասամբ առգրավված է:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply