Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 13, 2010 15:10

Այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` համաձայն  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի 48-րդ հոդվածի  2-րդ մասի և  «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետի:  Ավագանու արտահերթ նիստը  վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` սահմանել Երևանի քաղաքապետի ընտրության ժամկետը:

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ` սույն թվականի դեկտեմբերի 17-ին,  ժամը 11:00-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ:
Արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամները կընտրեն Երևանի քաղաքապետին:

Դիտվել է 2279 անգամ:
Print Friendly

Leave a Reply