Ամմանը արմատապես փոխում է վերաբերմունքը Իրանի հանդեպ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 15:20

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը  կոչ է արել ամրապնդել կապերը Թեհրանի հետ: Նա ընդգծել է , որ մտադիր է կոնկրետ քայլեր անել երկու երկրների փոխհարաբերությունների բարելավման համար: Միապետը իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթության փոփոխության մասին իրազեկել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վարչակարգի աշխատակազմի ղեկավարին: Աբդալլահ Երկրորդը նաև երախտագիտորեն ընդունել է Իրան պաշտոնական այցի հրավերը: Հարկ է հիշեցնել, որ մինչ օրս Ամանը զսպվածություն և սառնություն էր դրսևորում Իրանի հանդեպ: Հորդանանի թագավորը հայտնի է իբրև այաթոլլայի իրավակարգի կատաղի քննադատ: Այսպես, Աբդալահը այն գործիչներից էր, ով դեռևս 2004 թվականին նախազգուշացրեց  Մերձավոր Արևեդլքում Իրանի ազդեցության նկրտումների վտանգավորության մասին: Խոսքը Իրաքի և այլ երկրների  մասին է: WikiLeaks-ի հրապարակումների համաձայն` այս փոփոխությունն  այնքան էլ անակնկալ չէր: Ամերիկացի դիվանագետները իրենց հաշվետվություններում բազմիցս ակնարկել են, որ արաբական մեղմ իրավակարգերը կարող են խաղաղ համագոյակցել Իրանի հետ, ինչը լրջորեն կվնասի ԱՄՆ-ի շահերին այս տարածաշրջանում:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply