Վաղը կիրականացվի հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2010 15:06

Վաղը` դեկտեմբերի 14-ին ՀՀ Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի դեկտեմբերի 14-ին` առավոտյան ժամը 07:15-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5):

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply