Աստվածաշնչյան հերոսուհու գերեզմանը խոստացել են ավերել Իրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 14:56

Ռադիկալ տրամադրվածություն ունեցող իրանցիները սպառնացել են ավերել Եսթեր թագուհու և նրա զարմիկ Մութքեի գերեզմանը: Համապատասխան հռչակագիրը հրապարակել են Բասաջի մարտիկները Համդանի Բու Ալի Սինայի համալսարանում: Հին կտակարանում հիշատակված այս հերոսները փրկեցին հրաներին պարսիկների կոտորածից:  Աստվածաշնչյան այս պատմության համաձայն` Եսթերը գայթակղել է  պարսից Ասուերոս  թագավորին`խնդրելով նրան խնայել Իսրայելի ժողովրդին` ի նշան իր հանդեպ տածած սիրո և համոզել է թագավորին մահապատժի ենթարկել Ամանին, ով մտահղացել էր ոչնչացնել Հուդայի ժողովրդին, քանի որ Մութքեն հրաժարվել էր նրա առաջ մինչև գետին խոնարհվել: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է.«Մահմեդականներ, մարտնչեք.այն դեպքում, երբ հրեաները սկսել են ավերել Ալ Աքսահ» մզկիթը, մահմեդականները լռել են  և չեն դիպել հրաների համար սրբություն ներկայացնող Եսթերի և Մութքեի գերեզմաններին, որոնք խաղաղ ննջում են Իրանի հողում»:

Եթե նրանք վնասեն  «Ալ Աքսահ» մզկիթը`մենք ջարդուփշուր կանենք գերեզմանը: Եվ ընդգծել են , որ նույնօրինակ ճակատագրի կարժանան հրեաների  համար սրբազան համարվող մյուս վայրերը: Ուշագրավ է, որ Իրանի հողային տարածքում է գտնվում նաև Դանիել մարգարեի գերեզմանը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply