Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 13, 2010 14:57

Այսօր  տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը`  3 մլրդ 122 մլն 608 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 922 մլն 608 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 959 682 333 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3100 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4000 տոկոս:

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վաժնից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply