Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2010 14:36

Դեկտեմբերի 11-ին`ժամը 15.15-ին, ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մերձակայքում` Ախթամարի արձանի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  4 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.50-ին, մարվել`20.15-ին: Այրվել է  30 հա խոտածածկ տարածք:

Դեկտեմբերի 11-ից  13-ն ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել նաև Կոտայքի մարզի  Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում` այրվել է 200 քմ, Լոռու մարզի  Լեռնահովիտ գյուղի հարակից տարածքում` 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Սյունիքի մարզում`Քաջարան քաղաքի հարակից սարալանջին` 2 հա , Կապան քաղաքի Ձոր թաղամասի հարակից սարալանջին`  10 հա  խոտածածկ տարածք, թփուտներ և ծառեր, Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում` 10 տ կուտակված անասնակեր,  Տավուշի մարզի Գանձաքար գյուղի հարակից տարածքում`  7 հա , Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում` “Ծիծեռնակ” հյուրանոցային համալիրի հարակից տարածքում` 12 հա խոտածածկ տարածք, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից ձորում` 2000 քմ, Արարատի մարզի  Արարատ գյուղի հարակից տարածքում` 5000 քմ մակերեսով, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի հարակից տարածքում`7 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply