Ձորն է ընկել ու վնասվել 71-ամյա մի քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2010 14:32

Դեկտեմբերի 11-ին`ժամը 15.39-ին ,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովհաննիսյան փողոցի թիվ 24 շենքի  հարակից  ձորը քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի  փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները «Սիգարոն» ՍՊԸ-ի հարակից ձորում առաջին բուժօգնություն են ցույց տվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած,1939թ.-ին ծնված Վաչագան Հովհաննիսյանին, այնուհետև դուրս  բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply