ԹԱՊՀ գազամուղը ֆինանսավորման խնդիր ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 14:13

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացավ Թուրքմենստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի պաշտոնական անձանց հանդիպումը. վերջնարդյունքում`ստորագրվեց ԹԱՊՀ գազամուղի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ասել է, որ 1735 կմ երկարությամբ գազամուղը ամեն օր կփոխադրի 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը իր խոսքում ընդգծել է, որ իրենք հնարավորապես կսատարեն նախագծին, ինչը նշանակալի ներդրում կլինի իր երկրի տնտեսության  զարգացման համար: Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ասել է, որ նախագծի իրականացման  գլխավոր խոչընդոտը  ֆինանսկան աղբյուրներն են: Հնդկաստանի գազի և նավթի նախարար Մուռլի Դեորան նշել է, որ իր երկրի օրական պահանջը 38 միլիոն խորանարդ մետր  է և հավելել է, որ այդ ծավալը օրեցօր աճում է:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply