Իրանի վրա հարձակման սցենարը դուրս չի եկել Իսրայելի օրակարգից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 27, 2009 17:07
Իսրայելի Պաշտպանության նախարարը չի բացառում Իրանի վրա զինված հարձակման տարբերակը: ԱՄՆ-ի պաշտոնակից Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպմանը, ով այսօր մի քանի ժամով ժամանել էր Թել Ավիվ, Իհուդ Բարաքը նշել է, որ թեև Իսրայելը տեղ է տալիս դիվանագիտական ջանքերին` Իրանի միջուկային հարցը լուծել խաղաղ միջոցներով, այնուամենայնիվ, «Թեհրանի վրա հարձակվելու տարբերակը դուրս չի գալիս Իսրայելի օրակարգից»:
Գեյթսը, որ նաև հանդիպել է Իսրայելի վարչապետի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ, հայտնել է, որ Իրանը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերը պետք է պատասխանի իր միջուկային ծրագրի դադարեցման մասին միջազգային հանրության առաջարկին: Վարչապետ Բենիամին Նեթանիահուի հետ բանակցություններում ԱՄՆ Պաշտպանության նախարարը քննարկվել է նաև Պաղեստինի Արևմտյան ափում հրեաների վերաբնակեցման քաղաքականության շարունակության նկատմամբ Վաշինգտոնի ընդդիմության հարցը:






Facebook
Tweet This
Email This Post
