Իրանը մտածում է Մեծ Բրիտանիայի դեսպանի արտաքսման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 14:11

Բողոքի զանգվածային ակցիաներ են ընթացել  կիրակի Թեհրանում`  Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Մասնակիցները պահանջել են երկրից արտաքսել Մեծ Բրիտանիայի դեսպան Սիմոն Գեսսին: Սրա համար առիթ է ծառայել դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ դեսպանատան կայքէջում տեղակայված դեսպանի արտահայտությունը.«Աշխարհի ոչ մի երկրում փաստաբանները, լրագրողները, ոչ կառավարական կազմակերպությունների անդամները այդօրինակ ճնշման չեն ենթարկվում, ինչպես` Իրանում»: Գեսսի ելույթը Իրանում վրդովմունք է առաջացրել:Մասնավորապես` խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին կարծիք է հայտնել, որ Սիմոն Գեսսը պետք է հիշի այնպիսի հասկացություն, որն է`«դիվանագիտական էթիկան»: Տպավորություն է ստեղծվում, որ դեսպանի խնդիրը ոչ թե 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, այլ երկու երկրների կապերի քանդումը»,-ասել է Բորւջերդին: Իրանի պահպանողական ճամբարի քաղաքական գործիչները պահանջել են անհապաղ երկրից արտաքսել դիվանագետին, ով վիրավորական և նսեմացուցիչ արտահայտություններ է թույլ տալիս Իսլամական Հանրապետության հասցեին: Թեհրանի և Լոնդոնի միջև հարաբերությունները վերջին ժամանակներս լարված են: Իրանը մեղադրում է Մեծ Բրիտանիային` իրանական ընդդիմությանը բացեիբաց աջակցելու և անկարգություններ սադրելու հարցում: Այդ մասին փոխանցում է ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply