Վախթանգ Դարչինյանը դժգոհ է ռինգի մրցավարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 13, 2010 13:57

Ինչպես հայտնի է, հանրածանոթ թեթևքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը ամերիկայն ռինգում անհաջողության է մատնվել  Աբներ Մարեսի հետ մրցամարտում: Ուշագրավ է, որ հայ բռնցքամարտիկը հանդիպումից հետո կատարվածի մեղավոր է համարել ռինգի մրցավարին: Լրագրողներին նա ասել է, որ մրցավարը շարունակ բղավել է իր ականջի տակ, որ կանոնները չխախտի, մինչդեռ, ինքը ոչ թե հրել է հակառակորդին, այլ, պարզապես, շարժել է ձեռքերը: «Այդպիսի մրցավարի նախկինում ես չէի հանդիպել: Մի՞թե դա նոկդաուն էր, որը նա գրանցեց: Իմ պրոմոութեր Հարի Շոուն բողոքարկելու է այդ որոշումը»,- ասել է Դարչինյանը:

Դիտվել է 2380 անգամ:
Print Friendly

Leave a Reply