Wikileaks. Քարիմովի ավագ դուստրը`քրեածին բարոնուհի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 12:38

Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն` Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան Ուզբեկստանում ամենաատելի դեմքն է: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության գաղտնի փաստաթղթում  ներկայացվում է Քարիմովի դստեր դերը իշխանության , գործարարության  և քրեականության կապի կառուցման հարցում:
Լինելով Քարիմովի աղջիկը` նրան հաջողվել է ձեռք բերել երկրի ողջ հեռանկարային բիզնեսը: Նա ղեկավարում է 2009 –ին թվագրված Zeromax բազմապրոֆիլ հոլդինգը, որը գրանցվել է Ժնևում: Ամերիկացիների տեսադաշտում այս անձնավորությունը հայտնվել է 2004 թվականից: Դիվանագետները տեղեկատվություն են հավաքել ոչ միայն նրա  կոմերցիոն գործունեության , այլ նաև անձնական կյանքի մանրամասների մասին: Մասնավորապես` փաստաթղթում նկարագրվում է, թե ինչպես է աղջիկը `ելուզակների ուղեկցությամբ, հայտնվել Porsche Cayenne գիշերային ակումբ, ողջ գիշեր հարբել և պարել իր ուղեկցողների հետ: Դիվանագետները նրան համարում են քրեածին բարոնուհի: Իսկ երկիրը դիվանագետները բնութագրում են որպես ն ծաղկող կոռուպցիայի , կազմակերպված հանցավորության , ստրկական աշխատանքի , բռնությունների երկիր: Այդուհանդերձ` ԱՄՆ-ն Ուզբեկստանը կարևոր ռազմավարական  հենակետ է համարում ` Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերին հանդերձավորելու համար:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply