Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի ոստիկանությունները համատեղ աշխատում են Ստոկհոլմի դեպքերի առնչությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 11:51

Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի տեղեկատվությամբ` Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը  Բրեդֆորդշիր կոմսությունում խուզարկել է ենթադրյալ մահապարտի բնակարանը, ով ինքնիրեն  շաբաթ օրը պայթեցրել է Ստոկհոլմում: Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչները հայտնել են, որ այնտեղ ոչինչ չեն գտել: Ավելի վաղ` իսլամիստական կայքէջը հրապարակել է Թայմուր Վահհաբ Աբդելի լուսանկարը և հայտարարել է, որ հատկապես նա է եղել մահապարտը: Նախնական տեղեկատվությամբ` Շվեդիայի 29-ամյա քաղաքացին մի քանի տարի ապրել է Մեծ Բրիտանիայի տարածքում և այս երկրում նույնիսկ բարձրագույն կրթություն է ստացել: Բրիտանական ոստիկանության ներկայացոջցիչը հայտարարել է, որ Սքոթլանդ Յարդը Շվեդիայի իր գործընկերների հետ կպահպանի սերտ կապերը`մինչև գործի հանգամանքների հետաքննության ավարտը: Facebook-ում Թայմուր Վահհաբ Աբդելի էջում տեղակայված են բազմաթիվ տեսահոլովակներ Իրաքի պատերազմի, Չեչնիա գրոհայինների ներթափանցման, Գուանտանամո բանտի   վերաբերյալ:  Հետաքննությունը շարունակվում է. իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն անում:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply