Բանկերի կողմից տրամադրվել է 19.4 միլիարդ դրամի եւ 35.9 մլն դոլարի վարկ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 12:06
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81 միլիոն 545 հազար 028 ԱՄՆ դոլար` 359.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Վաճառվել է 80 միլիոն 660 հազար 547 ԱՄՆ դոլար` 360.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 359.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 5 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 360.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.4 միլիարդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 35.9 մլն ԱՄՆ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
