ՌԴ Նախագահի շքանշանը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2010 11:24

Այսօր  ժամը 12.00-ին Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ Նախագահի հրամանագրով «Բարեկամության»  շքանշան կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին:

2010 թ. օգոստոսի 5-ից 15 օր շարունակ 28 հայ հրշեջ-փրկարարներ օրուգիշեր աշխատեցին Ռուսաստանում` պայքարելով անտառային հրդեհների դեմ: Փրկվեցին անտառատարածքներ և ամբողջական գյուղեր: Հայ հրշեջ-փրկարարները հայրենիք վերադարձան մեդալներով ու շնորհակալագրերով, իսկ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հատուկ շնորհակալություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարներին` փորձության պահին իրենց երկրին օգնելու համար:

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում` Կրեմլի Եկատերինյան դահլիճում անձամբ Դմիտրի Մեդվեդևից «Արիության համար» շքանշան ստացավ հայ հրշեջ-փրկարարների խմբի ղեկավար, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply