Անտարկտիդայի մոտակայքում սուզվել է հարավկորեական որսորդական նավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2010 11:20

Հարավկորեական ձկնորսական նավը անձնակազմի 42 անդամներով այսօր առավոտյան սուզվել է Անտարկտիդայի ափերին` Նոր Զելանդիայից 2,5 հազար կմ հարավ և Անտարկտիդայի Մաքմերդո  ռազմական հենակայանից 1000 կմ հյուսիս:Այս ողբերգության հետևանքով զոհվել է 5 մարդ, 17-ը անհայտ կորել են: Աղետը տեղի է ունեցել տեղի ժամանակով` առավոտյան 6:30-ին: Մոտակայքում գտնվող որսորդական նավը  փրկել է 20 ծովայիններին: Այդ մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Նրա տվյալներով`  նավում 11 քաղաքացիները Վիետնամից էին, 11-ը ինդոնեզիացիներ, 8-ը հարավկորեացիներ, 8 չինացիներ, 3-ը ֆիլիպինցիներ և ` Ռուսաստանի քաղաքացի: Հարավկորեական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը նշել է, որ Սեուլը դիմել է նորզելանդացի փրկարարներին`անհայտ կորած մարդկանց որոնողական աշխատանքներին աջակցելու համար: Այժմ որոնողոկան աշխատանքներին մասնակցում է հարավկորեական 3 նավ:  Աղետի պատճառների մասին ոչինչ չի ծանուցվում:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply